Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մեկնել են Վաշինգտոն, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը: Երևանը և Բաքուն հաղորդում են, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով պաշտոնական հանդիպման, բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

***

Հունիսի 28-ին Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը հրավիրվել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Հուլիսի 2-ին ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը նշել է, որ Միացյալ Նահանգներն աշխատելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։

Մեկնաբանել