Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, բայց ազատվեց պատժի կրումից

Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ հուլիսի 9-ին, հրապարակեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատավճիռը։ Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն հարուցված հոդվածների մի մասով ազատվեց պատժի կրումից՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով դատապարտվեց 6 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում։

Հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար։

***

Նախկին ոստիկանապետին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել էր, որ Վլադիմիր Գասպարյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամ գույքը և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքներ է կատարել։ Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը կնոջը պաշտոնի է նշանակել ռազմական ոստիկանությունում, նրա կինը ծառայության չի ներկայացել, սակայն ստացել է 17 մլն դրամ աշխատավարձ: Պարզվել է նաև, Գասպարյանի` ոստիկանության զորքերում պաշտոնի նշանակված դուստրը 2015-2018 թվականներին երբևէ ծառայության վայր չի ներկայացել, և արդյունքում դստերը հաշվարկվել և վճարվել է շուրջ 9 մլն դրամ գումար:

Մեկնաբանել