Հուլիսի 10-ին Վաշինգտոնում տեղի կունենա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում»,- տեղեկացնում է Բադալյանը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Միացյալ Նահանգներ են մեկնել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Միրզոյանին և Բայրամովին Վաշինգտոն է հրավիրել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
***
ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2022-ի սեպտեմբերի 19-ին։
Ամերիկյան կողմը փորձել է նաև 2023-ի նոյեմբերին հանդիպում կազմակերպել Միրզոյանի և Բայրամովի միջև, սակայն Բաքուն հրաժարվել է մասնակցել՝ պատճառաբանելով, թե ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ «միակողմանի և կողմնակալ» մեկնաբանություններ է արել։