Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները ոչ միայն հիմար են, այլև տականք. Գի Ռու

Ֆրանսիական «Օսերի» նախկին գլխավոր մարզիչ, Ֆրանսիայի ամենահարգված մասնագետներից մեկը՝ Գի Ռուն, կտրուկ է արտահայտվել երկրի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների մասին։ Բանն այն է, որ ֆրանսիական մամուլը ճշտել էր, որ Յան Մվիլան, Անտուան Գրիզմանին, Կրիս Մավինգան, Մբայե Նյանգը և Վիսամ Բեն Յեդերը Եվրոպայի 2013 թվականի առաջնության պատասխան հանդիպման նախորդ գիշերն անցկացրել են գիշերայի ակումբում։

«Ամբողջ Ֆրանսիան ցանկանում էր երիտասարդներին տեսնել Եվրոպայի առաջնությանը, սակայն դա տեղի չունեցավ և այժմ հայտնի է պատճառը։ Ես ճնշված եմ, չեմ հասկանում, ինչպես կարող են այպես վարվել այն ֆուտբոլիստները, ովքեր իրենց երկիրն են ներկայացնում։ Դա մեր բոլորիս խայտառակությունն է։ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները ոչ միայն հիմար են, այլև տականք»,- 74-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում championat.com կայքը։