Լիոնել Մեսսիի առաջին հարցազրույցը

Արգենտինական La Capital թերթը հրապարակել է Լիոնել Մեսսիի առաջին հարցազրույցը, որը նա տվել է 13 տարեկան հասակում: Պատանի Մեսսին երազում էր խաղալ «Նյուելզ Օլդ Բոյզում», իսկ հավաքականի մասին նագամ չէր մտածում:

13-ամյա Լիոնել Մեսսիի հարցաթերթիկը՝
Կուռքը. հայրը և կնքահայրը՝ Կլաուդիո Խոխեն
Սիրելի մարզիչը. Բոլորը, քանի որ յուրաքանչյուրից ինչ-որ բան եմ սովորել
Սիրելի խաղացողը. Եղբայրս և զարմիկս
Հոբբի. Երաժշտություն
Սիրելի գիրքը. Աստվածաշունչ
Սիրելի ուտեստը. Տապակած ճուտ
Այլ մարզաձև. Հանդբոլ
Նպատակը. Ավարտել քոլեջը և խաղալ Արգենտինայի բարձրագույն առաջնությունում
Երազանքը. Խաղալ «Նյուելզ Օլդ Բոյզում»
Սիրելի երազը. Խաղում եմ Արգենտինայի հավաքականում:
Ամենամեծ դժբախտությունը կյանքում. Տատիկի մահը
Այս տարվա նպատակը. Կրկին դառնալ չեմպիոն:

Նշենք, որ հարցազրույցից մեկ տարի անց Մեսսին, ում հասակը 140 սմ էր, տեղափոխվում է «Բարսելոնա», իսկ մեր օրերում նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: