Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Հուլիսի 15-ին ժամը 10:52-ին Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 14 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ»,- ասված է հաղորդագրությունում։
Երկրաշարժը զգացվել է Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան քաղաքներում՝ 4 բալ ուժգնությամբ։