Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի

2 տարի 7 ամիս անազատությունից հետո Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է։ Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց։

Մամիկոն Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերի 15-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ 2021-ի դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել էր 12 814 ընտրող (ավագանու մանդատների 45 %-ը):

Մեկնաբանել