Ժերար Դեպարդյե. Ֆուտբոլում կանայք ավելի խիզախ են, ինչպես՝ կինոյում

Ֆրանսիացի հռչակավոր և սիրված դերասան Ժերար Դեպարդյեն խոստովանել է, որ ֆուտբոլի սիրահար է, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ ամենազանգվածային մարզաձևի ապագան կանանց ձեռքերում է:

«Իհարկե, ես ակտիվորեն հետևում եմ ֆուտբոլին: Եվ մի փոքր գաղտնիք կբացեմ. կարծում եմ, որ այս խաղի ապագան կանանց ձեռքերում է: Հիանում եմ կանացի ֆուտբոլով, ազնիվ խոսք: Այս խաղը ֆիզիկական ուժ էլ է պահանջում, բայց կանայք չեն կորցնում իրենց կանացիությունն այս մարզաձևում:

Վերջին տարիներին տղամարդկանց ֆուտբոլում շատ են քննադատությունները՝ կապված խաղի հանդեպ ունեցած վերաբերմունքի և խոտածածկի վրա հաճախ ընկնելու հետ: Իսկ կանայք, կարծում եմ, որ ավելի համարձակ են խաղում: Կինոարտադրության մեջ էլ է այդպես՝ կանայք ավելի խիզախ են», – Դեպարդյեի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել