Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանի Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում և Երևանում:
«Հուլիսի 17-ին ժամը 06։09-ին Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Վրաստանի Գուրջաան քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 4,2 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ»,- հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։