Միրզոյանը ՄԱԿ-ի քարտուղարի տեղակալին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ:

Հայաստանի ԱԳՆ-ը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացանն առնչվող հարցեր:

«Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ընթացքին, ՀՀ ԱԳ նախարարի կողմից ներկայացված երրորդ կամավոր ազգային զեկույցին։ Մտքեր են փոխանակվել «2030թ. օրակարգի» նպատակներին հասնելու ուղղությամբ ՄԱԿ ԵՏՀ հետ համագործակցության հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, շրջակա միջավայրի, ճանապարհային անվտանգության ապահովման բնագավառներում»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյանը ՄԱԿ-ի քարտուղարի տեղակալին ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։

Մեկնաբանել