«Սխալը փրկեց մեր կյանքը»․ նահանջ, 72-օրյա շրջափակում և փրկություն

2020-ի դեկտեմբերի 17-ին 6 հայ զինվորներ, որոնք հոկտեմբերի 10-ից շրջափակման մեջ էին Արցախի հարավում, հասել են Հայաստանի սահմանից ավելի քան 20 կմ հեռավորության վրա գտնվող մի մոռացված գյուղ։ Դեռ մինչև 90-ականները լքված ու քանդված այդ գյուղը սոված ու ծարավ զինվորներին տվել է ամեն ինչ՝ սնունդ, ջուր և ամենակարևորը՝ հեռախոսային կապ։ Երեք օր անց զինվորներին շրջափակումից դուրս են բերել։ Նրանցից մեկը Արթուր Հարությունյանն է, որը 2020-ի հուլիսի 6-ին էր անցել ծառայության՝ Ջրականի զորամասում։

Մեկնաբանել