Բաքվում կասեցվել է ընդդիմադիր երիտասարդների ցույցի փորձը

Բաքվի ոստիկանությունը կասեցրել է Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդ թիմերի՝ քաղաքի կենտրոնում չարտոնված ակցիա անցկացնելու փորձը. հաղորդում է Itar-tass-ը:

Տարբեր տվյալներով՝ ձերբակալվել է 15-20 ընդդիմադիր: Պաշտոնական տվյալներ ձերբակալվածների թվի մասին դեռ չկան:

Ցույցի մասնակիցների հիմնական պահանջներն են եղել խորհրդարանի ցրումն ու վաղաժամկետ ընտրությունների անցկացումը:

Մեկնաբանել