Տոտենհեմ – Չելսի՝ 2:4

Անգլիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին» մրցակցի հարկի տակ 4:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ և վաստակած 22 միավորով շարունակվում է միանձնյա գլխավորել Պրեմիերլիգայի մրցաշարային աղյուսակը:

Հանդիպման 17-րդ րոպեին Գարի Քեյհիլը տուգանային հրապարակի մատույցներից կատարած գեղեցիկ հարվածով առաջ մղեց «ազնվականներին»: Ընդունած գոլից հետո տանտերերը տիրեցին նախաձեռնությանն ու մի քանի անգամ կարող էին աչքի ընկնել, սակայն առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին:

Ընդմիջումից հետո Վիլաշ Բոաշի սաները բոլորովին այլ տրամադրվածությամբ մտան խաղադաշտ և 54-րդ րոպեին արդեն առջևում էին 2:1 հաշվով: Վիլյամ Գալասն (47՛) ու Ժերմեյն Դեֆոն (54՛) մեկական անգամ աչքի ընկան: Այդուհետ եկան Խուան Մատայի աստեղային րոպեները. իսպանացին 3 րոպեում 2 գոլ խփեց (66՛, 69՛) և կրկին առաջ մղեց «Չելսիին», իսկ մրցավարի ավելացրած առաջին րոպեին Դանիել Սթարիջը դրեց հանդիպման վերջակետը:

Մեկնաբանել