Արազ Օզբիլիս. Չեմպիոնը ոչնչով չզարմացրեց

Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մեկնաբանել է ռուսական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Զենիթից» կրած պարտությունը:

«Կուբանը» որոշ պահերի լավ դրսևորեց իրեն, սակայն դա էական արդյունք չտվեց: Մենք շատ հարվածեցինք, բայց քանակն այսօր, ցավոք սրտի, չվերաճեց որակի: Երկրորդ խաղակեսում մենք փորձեցինք թարմություն մտցնել հարձակման գծում, սակայն բանը գոլին չհասավ:

Իսկ գործող չեմպիոնը մեզ ոչնչով չզարմացրեց: Այո, նրանք պահեր ստեղծել են, բայց կարծում եմ, որ նման աստղերով թիմին ամոթ կլիներ մնալ առանց գրոհի: Նրանց փրկեց 11 մետրանոցը: Ցավոք, չկարողացանք հասնել սպասված արդյունքին», – Օզբիլիսի խոսքերն է մեջբերում «Կուբանի» պաշտոնական կայքը: