Լիոնել Մեսսին հերթական ռեկորդն է սահմանել

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, շրջանցելով Կրիշտիանո Ռոնալդուին և Ռադամել Ֆալկաոյին, գլխավորեց ռմբարկուների ցուցակը։ Հիշեցնենք, որ երեկ «Դեպորտիվոյի» հետ խաղում (5։4) արգենտինացի հարձակվողը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Այժմ Մեսսին իր ակտիվում ունի 11 (1-ը՝ 11-մետրանոցից), Ռոնալդուն՝ 9 (4), Ֆալկաոն՝ 8 գոլ (4)։

Բացի այն, որ Մեսսին գլխավորեց Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկունենրի ցուցակը, հարձակվողը գերազանցեց Ռոնալդուի սահմանած օրացուցային ռեկորդը։ 2011 թվականին Իսպանիայի առաջնությունում պորտուգալացի ֆուտբոլիստը դարձել էր 43 գոլի հեղինակ, իսկ Մեսսին «Դեպորտիվոյի» հետ խաղում խփեց 2012 թվականի իր 44-րդ գոլը։

Մեկնաբանել