Վիլանովա. 11-մետրանոցից հետո ամեն ինչ փոխվեց

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Դեպորտիվոյի» նկատմամբ տարած հաղթանակը (5:4):

«Այսօր մենք ստիպված էինք շատ ուժ գործադրել և կամք դրսևորել։ Խաղի առաջին րոպեներից սկսած մենք հիանալի էինք վերահսկում գնդակի ընթացքը, սակայն 11-մետրանոցից հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց, այդ պահը, կարելի է ասել, բեկումնային էր։

Այնուհետև մենք մնացինք 10 հոգով։ Ես չեմ հիշում, որ իմ կարիերայում մրցակիցն այդքան երկար ժամանակ թվային առավելություն ունենար», – Վիլանովայի խոսքերն է մեջբերում Marca-ն։