Մեսսին կարող է շրջանցել նաև Պելեի ռեկորդը

Արդեն տեղեկացրել ենք, որ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին երեկ գերազանցել է մեկ օրացուցային տարում առաջնությունում խփված գոլերի՝Կրիշտիանո Ռոնալդուի ռեկորդը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մեսսին գրոհում է ևս մեկ համաշխարհային ռեկորդ, որը պատկանում է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեին։ 1975-ին Պելեն մեկ օրացուցային տարում դարձել է 75 գոլի հեղինակ՝ 66-ը «Սանթոսի» կազմում, 9-ը՝ հավաքականի։

Դեռ հոկտեմբեր ամիսն է, բայց Լիոնել Մեսսին արդեն դարձել է 71 գոլի հեղինակ. 59-ը՝ «Բարսելոնայի» կազմում, 12-ը՝ հավաքականի։ 2 ամիս դեռ կա 4 և ավելի գոլերի հեղինակ դառնալու և ռեկորդը կրկնելու կամ գերազանցելու համար։

Մեկնաբանել