Ռունի. Հանդիպումից հետո իմացա, որ 200-րդ գոլս եմ խփել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին գոհ է մնացել «Սթոք Սիթիի» հետ խաղի արդյունքից: Այս հանդիպման ընթացքում նա առաջին գոլը խփեց այս մրցաշրջանում, որը 200-րդն էր ակումբային կարիերայի ընթացքում, ինչպես նաև առաջին անգամ դարձավ ինքնագոլի հեղինակ:

«Առաջին անգամ դարձա ինքնագոլի հեղինակ, սակայն մեզ հաջողվեց չեզոքացնել այն և մինչև ընդմիջում առաջ անցնել հաշվի մեջ: Կարծում եմ՝ մենք գերազանց հանդես եկանք: Ինքնագոլի դրվագում ես հետևում է Ռայան Շոուկրոսին, սակայն նա անսպասելիորեն հրեց ինձ, ուստի գնդակը պարզապես դիպավ ինձ տուգանայինից հետո: Սակայն կարողացա մոռանալ այդ դրվագի մասին և կենտրոնանալ իմ ելույթի վրա: Վստահ եմ՝ մենք արժանի էինք այս երեք միավորին:

Միայն խաղից հետո տեղեկացա, որ դա ակումբային մակարդակում իմ 200-րդ գոլն էր: Անշուշտ, շատ ուրախ եմ դրա համար», – Ռունիի խոսքերը մեջբերում է MUTV-ն: