Լուկա Տոնի. Գվարդիոլան Բավարիայի մասին էր հարցնում

«Ֆիորենտինայի» հարձակվող Լուկա Տոնին խորհուրդ է տվել Պեպ Գվարդիոլային իր ուժերը փորձել Մյունխենի «Բավարիայում»։

«Գվարդիոլան ինձ հարցնում էր Բավարիայի մասին։ Կարծում եմ, որ մյունխենցիների ակումբային փիլիսոփայությունն ամբողջովին համապատասխանում է նրան։ Պեպը հիանալի մարզիչ է, ով կարող է աշխատել «Բավարիայում»։ Կարծում եմ, որ նա կարող է նոր շունչ հաղորդել գերմանացիներին։

Խորհուրդ եմ տալիս Գվարդիոլային գլխավորել «Բավարիան», քանի որ դա լավագույն ակումբներից է աշխարհում։ Հարուստ թիմ է՝ հիանալի մարզադաշտով և ղեկավար կազմով»,- իտալացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Bild am Sonntag-ը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել