Ատլետիկոն Ֆալկաոյի գոլի շնորհիվ հաղթում է Ռեալ Սոսյեդադին (տեսանյութ)

Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ ու կրկին հավասարվեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնային» (22 մ.): Հանդիպումն անցավ տանտերերի փոքր-ինչ առավելությամբ, երկու թիմերն էլ բավականաչափ վտանգավոր պահեր ստեղծեցին միմյանց դարպասների մոտ, բայց ոչ մի կերպ չէին կարողանում բացել հաշիվը:

Թվում էր խաղը կավարտվի գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում իր խոսքն ասաց մեր օրերի լավագույն հարձակվողներից մեկը՝ Ռադամել Ֆալկաոն, ով գերազանց իրացրած տուգանային հարվածով հաղթանակ պարգևեց մադրիդցիներին ու ռմբարկուների մրցույթում հավասարվեց 2-րդ տեղում ընթացող Կրիշտանո Ռոնալդուին (9 գոլ): Հիշեցնենք, որ այս պահին լավագույն ռմբարկուն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է՝ 11 գոլ:

http://www.dailymotion.com/video/xui7ko_www-online-soccer-ru-real-sociedad-0-1-atletico-madrid_sport