Գվինեա Բիսաուն Պորտուգալիային մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ

Գվինեա Բիսաուում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով երկրի կառավարությունը։

Հաղորդվում է, որ զինված գրոհայինների ջոկատը հարձակում է իրականացրել ռազմաբազայի վրա, որում տեղակայված է երկրի զորքերի հատուկ ստորաբաժանումը։ Հարձակումը հետ է մղվել, ինչի հետևանքով զոհվել է յոթ զինծառայող։

Գրոհայինների պատկանելությունը ներկայում հայտնի չէ։ Այդուհանդերձ, Գվինեա Բիսաուի կառավարությունն արդեն հայտարարել է, որ հարձակման հետևում կանգնած են Պորտուգալիան և Պորտուգալալեզու երկրների համագործակցությունը։

Լիսաբոնն առայժմ չի արձագանքել այս հայտարարությանը։

Հիշեցնենք, որ 2012թ․ ապրիլին Գվինեա Բիասուում տեղի ունեցավ հեղաշրջում, որի արդունքում իշխանությունը երկրում զավթեց ռազմական խունտան։

Մեկնաբանել