Ստամբուլում կայացավ Ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը

Երեկ Ստամբուլում կայացել է Ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը: Աշխարհի 8 ուժեղագույն թենիսիստուհիները բաժանվել են 2 խմբի՝ Կարմիր և Սպիտակ: Կարմիր խումբը գլխավորել է WTA վարկանիշային աղյուսակի առաջատար Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորիա Ազարենկան, իսկ Սպիտակ խումբը՝ աշխարհի 2-րդ ռակետ ռուս Մարիա Շարապովան:

Հիշեցնենք, որ խմբերում բոլոր թենիսիստուհիները մեկական անգամ պետք է խաղան միմյանց դեմ, առաջին 2 տեղերը զբաղեցրած մարզուհիները դուրս են գալիս կիսաեզրափակիչ: Կարմիր խմբի առաջին տեղը գրաված թենիսիստուհին եզրափակչի ուղեգիրը վիճարկում է Սպիտակ խմբի 2-րդ տեղի հետ և հակառակը՝ Սպիտակ խմբի հաղթողն ուժերը չափում է Կարմիր խմբի 2-րդ տեղի հետ: Հիշեցնենք, որ մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 23-ին:

Կարմիր խումբ.

Վիկտորիա Ազարենկա (Բելառուս, 1)

Սերենա Ուիլիամս (ԱՄՆ, 3)

Անժելիկ Կերբեր (Գերմանիա, 5)

Լի Նա (Չինաստան, 8)

Սպիտակ խումբ.

Մարիա Շարապովա (Ռուսաստան, 2)

Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան, 4)

Պետրա Կվիտովա (Չեխիա, 6)

Սարա Էրանի (Իտալիա, 7)

Մեկնաբանել