Պոդոլսկի. Ինչպես երևում է, Ֆոգտսն Ադրբեջանում հեռուստացույց չունի

Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին պատասխանել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի քննադատություններին։

«Ֆոգսն այժմ մարզում է Ադրբեջանի հավաքականին, և նա այնտեղ, ինչպես երևում է, հեռուստացույց չունի, որպեսզի դիտի խաղերը։ Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ մեկ այլ երկրից սկսում են քննադատել ֆուտբոլիստին։

Մարդիկ, ովքեր չեն դիտում իմ խաղերը, չեն տեսնում, թե ինչպես եմ ես մարզվում։ Սակայն նա կարող է ասել այն, ինչ ցանկանում է. ինձ համար միևնույն է», – Պոդոլսկու խոսքերն է մեջբերում Transfermarkt-ը։

Հիշեցնենք, որ Ֆոգտսը հայտարարել էր, որ Պոդոլսկին խաղադաշտում ալարկոտ ֆուտբոլիստի տեսք ունի։