Հուսով եմ՝ Պեպեն մաքուր կխաղա Բորուսիայի դեմ. Լևանդովսկի

Վերջին ժամանակներս շատերի համար Մադրիդի «Ռեալի» խաղացող Պեպեն սկսել է ասոցացվել «կոպիտ խաղ» բառակապակցության հետ: Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նույնպես բացառություն չէ:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումից առաջ գերմանական ակումբի խաղացողը հույս է հայտնել, որ պորտուգալացին բացահայտ կոպտություններ թույլ չի տա:
«Մենք գիտենք «Ռեալի» ուժի մասին: Սակայն իսպանացիներից վախենալու որևէ պատճառ չեմ տեսնում: Հուսով եմ, մեր մարզադաշտում հանդիսականները դիտարժան խաղի ականատես կլինեն, որը կավարտվի մեր հաղթանակով:
Կարծում եմ` «Ռեալի» ցանկացած ֆուտբոլիստից էլ կարելի է մեր դարպասին սպառնալիքներ սպասել, նրանք լավագույնն են աշխարհում: Սակայն կցանկանայի հուսալ, որ Պեպեն մաքուր կխաղա ու նրա հետ խնդիրներ չեն ծագի»,-Լևանդովսկիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել