Լուչեսկու. Շախտյորին 3 միավոր է հարկավոր Չելսիի հետ խաղում

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է վաղը Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Չելսիի» հետ կայանալիք հանդիպման մասին։

«Ինձ չի հետաքրքրում խաղի տեսարժանությունը, ինձ 3 միավոր է հարկավոր։ Մենք խաղում ենք Եվրոպայի չեմպիոնների հետ, դա հպարտություն է մեր ակումբի, մեր երկրպագուների համար։ Եթե մենք լոնդոնցիների հետ ստուգողական հանդիպում անցկացնեինք, ապա ստիպված կլինեինք նրանց շուրջ 1 կամ 1.5 միլիոն եվրո վճարել։

«Չելսին» հաղթել է «Տոտենհեմի» հետ արտագնա խաղո՞ւմ։ Մենք այսօր ավելի ուժեղ ենք, քան «Տոտենհեմը», ինչպես անհատապես, այնպես էլ թիմային որակներով», – ռումինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Championat.com-ը։

Մեկնաբանել