Երևանի Կոնդ թաղամասի թեման այս օրերին կրկին ակտիվացել է։ Կառավարությունը հունիսի 27-ին ընդունեց «Երևանի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշումը։ Այդ որոշմամբ սահմանված հասցեներում գտնվող անշարժ գույքերը՝ հողամասեր, շենքեր և շինություններ, ճանաչվել են հանրության գերակա շահ։ «Հայփոստի» գլխավոր մասնաշենքի տեղը նախատեսվում է կառուցել Համաշխարհային առևտրի կենտրոն, ծրագրի վերջնաժամկետը 2029 թվականն է։
-
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաև համատեղ ծրագրերի ընթացքին: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում հուլիսի 14-ին տեղի ունեցած քննարկումներին՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու ՀՀ կառավարության նպատակադրումը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
-
Հայաստան-Ադրբեջան գործընթացը շուտով հաջող հանգուցալուծում կունենա. Թրամփ
Հուլիսի 14-ին Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: Թրամփը հիշատակել է իր նախագահության երկրորդ ժամկետի օրոք, իր կարծիքով՝ լուծված հակամարտությունների մասին, այդ թվում Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը, Ռուանդայի ու Կոնգոյի միջև 30-ամյա պատերազմի ավարտն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը: «Հաջորդը, որ լուծվել է, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է, որը շուտով հաջող հանգուցալուծում կունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփը խոստացել է առաջիկայում նորություններ հայտնել նաև Գազայի հատվածի վերաբերյալ:
-
ՀՀ-ն չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ
Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Բաղդասարյանը մասնավորապես նշել է․ «Ձեր նշած անվանաբանությունը Հայաստանի Հանրապետության համար ընդունելի չէ։ Նաև՝ բազմիցս ասել ենք, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում: Որևէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել: Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց […]
-
Հայաստանի և Բելգիայի վարչապետները գոհ են քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման գործում` վստահություն հայտնելով, որ ՀՀ վարչապետի Բրյուսել այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը: Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել այսօր տեղի ունեցած հանդիպումների արդյունքներից և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը` զարգացնելու գործակցությունը ԵՄ-ի հետ, […]
-
Wizz Air-ը սեպտեմբերից Աբու Դաբի չի թռչի
Բյուջետային ավիափոխադրող Wizz Air-ն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է Աբու Դաբիում իր գործունեությունը և սեպտեմբերից կդադարեցնի տեղական բազայում հիմնված բոլոր չվերթները՝ Միջին Արևելքում առկա գործառնական դժվարությունների և աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով։ Ընկերությունն ընդգծել է, որ կկենտրոնանա իր հիմնական՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շուկաների վրա, ինչպես նաև Ավստրիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի նման երկրներում։ «Մատակարարման շղթայի սահմանափակումները, աշխարհաքաղաքական անկայունությունը և շուկայի սահմանափակ հասանելիությունն ավելի ու ավելի են դժվարացնում մեր նախնական նպատակների իրագործումը», – ասված է Wizz Air-ի գործադիր տնօրեն Յոժեֆ Վարադիի հայտարարության մեջ։ Wizz Air-ը նաև Երևանից է չվերթներ իրականացնում դեպի Աբու Դաբի։ Այն Հայաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ամենամատչելի ավիաընկերությունն […]
-
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Մարթա Կոսը ևս մեկ անգամ հայտնել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ` հույս հայտնելով, որ ՀՀ-ԵՄ սերտ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել տարբեր ուղղություններով: ՀՀ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտի, ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը, ԵՄ ստանդարտների ներդրմանը և այլն: Զրուցակիցները քննարկել են ԵՄ ֆինանսական գործիքակազմերով […]
-
ԵՄ-ի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի համար․ Ուրսուլա ֆոն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում հանդիպումից հետո։ «Հաճելի է կրկին ողջունել Ձեզ Բրյուսելում, սիրելի Նիկոլ Փաշինյան։ Դուք ցուցադրել եք Հայաստանի խորին հանձնառությունն առ խաղաղություն և կայունություն։Քանի որ մեր կապերն ավելի են սերտանում՝ ԵՄ-ի Դիմադրողականության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի համար», – գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այսօր՝ հուլիսի 14-ին, Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որում նշվում […]