Բաքվի բանտում պահվող Վիգէն Էօլճեքճեանի հոգեբանական վիճակը գնալով վատթարանում է․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմեց նրա կինը՝ Լինդան։
«Արդեն մեկ տարի է՝ ամուսնուս հետ պարբերաբար խոսում եմ, բայց ամեն անգամ նրա հոգեբանական վիճակն ավելի ու ավելի վատ է։ Զարմանալին այս անգամ այն էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների տեսակցության ընթացքում նրան թույլ չեն տվել ինձ հետ կապ հաստատել, ուղարկել տեսանյութ կամ հաղորդագրություն․ սա շատ բան է նշանակում»,- պատմեց Վիգէնի կինը։ Նրա խոսքով՝ հասկանալի է, որ հայ գերիները չեն կարող պատմել իրենց վիճակի մասին, բայց բոլորս ենք հասկանում, թե ինչպիսին է այն։

«Ամուսինս ոչ մեկի հետ չի խոսում, խցից դուրս չի գալիս։ Նույնիսկ Կարմիր խաչն է ջանքեր գործադրում նրա հետ շփվելու համար՝ հաշվի առնելով նրա հոգեբանական անկայուն վիճակը։ Վիգէնի մասին լուրեր ստանում եմ միայն այդ կազմակերպությունից»,- նշեց Լինդան։ Նա պահանջում է ազատ արձակել իր ամուսնուն՝ «նա ոչ ահաբեկիչ է, ոչ էլ՝ վարձկան, նա անմեղ է»։
Լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանին երեք տարի առաջ Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։ Ավելի ուշ Նաջարյանը ազատ արձակվեց։
2023թ․ դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձան 32 գերիներ։ Նախապես հրապարակված ադրբեջանական ցուցակներում կար նաև Վիգէնի անունը, սակայն Հայաստան վերադարձածների թվում նա չկար, ինչն էլ նոր, ծանր հարված է դարձել ընտանիքի համար։
Վիգէն Էօլճեքճեանը Լիբանանում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ 2019թ․ տեղափոխվել է սկզբում Երևան, ապա՝ Շուշի։ 2015 թվականից ունի Հայաստանի քաղաքացիություն։
2 Comments
My name is Luciana Minassian, not Manoukian. Please correct your mistake.
Respectfully,
Luciana Minassian
Hi, can you please send us the link?