Նոր արագաչափ` Սևան-Դիլիջան ճանապարհին

Հոկտեմբերի 26-ից կգործարկվի «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում (թունելի հարակից տարածք)` Սևանից դեպի Դիլիջան ուղղությամբ նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: