Հաստատվել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացման կարգը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի անցկացման կարգը:

Ինչպես հաղորդում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում:

Մրցույթը կնպաստի ուսանողների առաջադիմության բարձրացմանը և կխթանի ուսանողների մասնակցությունը գիտահետազոտական և ստեղծագործական աշխատանքներում: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական):