Հուլիսի 25-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։
ԱԽ գրասենյակից նշում են, որ հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
«Անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին: ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը»,- ասված է հաղորդագրությունում։