- Հայ-թուրքական սահմանին կհանդիպեն հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։
- Թուրքիայի նախագահը Իսրայելին սպառնացել է ռազմական միջամտությամբ, իսկ Պաղեստինի նախագահից ներողություն պահանջել։
Credits: Ruptly
Credits: Ruptly
Իրանի խորհրդարանն օրենսդրական նախաձեռնություն է պատրաստում, որը կարող է Թեհրանին դրդել դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից: «Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ մենք կկայացնենք համապատասխան որոշում: Կառավարությունը պարտավոր է կիրառել խորհրդարանի կողմից ընդունված օրենքները, սակայն այս օրինագիծը դեռևս պատրաստվում է, և մենք կհամակարգենք այն խորհրդարանի հետ հետագա փուլերում»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաային: Բաքային հիշեցրել է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Թեհրանը խախտում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի իր պարտավորությունները: Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, որն Իրանը […]
Իրանն ու Իսրայելը շարունակում են օդային հարվածներ հասցնել միմյանց ռազմական ու քաղաքացիական թիրախներին՝ հանգեցնելով ավերածությունների ու զոհերի։ Որո՞նք են կողմերի ուժեղ և թույլ կողմերը, արդյոք Իսրայելի նպատակը զուտ Իրանի միջուկային ծրագրի կասեցո՞ւմն է և ո՞վ կարող է միջնորդել պատերազմի դադարեցման գործընթացում։ Այս և այլ հարցեր են քննարկում ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանն ու Գեորգի Միրզաբեկյանը։
Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսությամբ զբաղվող Իսմաիլ Ֆիքրին։ Այս մասին հայտնում է Իրանի դատական համակարգին պատկանող Mizan Online գործակալությունը։ Ֆիքրին ձերբակալվել է 2023-ի դեկտեմբերին՝ իբրև Իսրայելի հատուկ ծառայությունների հետ համագործակցության պահին։ Դատական փաստաթղթերում նշվում է, որ նա փորձել է փոխանցել տեղեկատվություն Իրանի գաղտնի օբյեկտների տեղակայման, մարդկանց և օպերատիվ առաջադրանքների վերաբերյալ։ Հայտնի է նաև, որ նա կապի մեջ է եղել իր նրան հավաքագրած Մոսադի գործակալի հետ։ Ըստ գործի նյութերի՝ Ֆիքրին 2022-ի հուլիսին բացել է կրիպտովարժույթային դրամապանակ՝ իբրև իսրայելական հատուկ ծառայություններից վճարումներ ստանալու նպատակով։ Չի հստակեցվում՝ երբ է նա հավաքագրվել և արդյոք հասցրել է տեղեկատվություն փոխանցել Իսրայելին։ Հունիսի 13-ի գիշերը […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Արհեստական բանականությամբ (AI) աշխատող չատբոտերը վերածվել են տեղեկատվության ստացման ակնթարթային միջոցի՝ օգնելով միլիոնավոր մարդկանց արագորեն գտնել իրենց հարցերի պատասխանները: Սակայն, երբ խոսքը վերաբերում է փաստերի ստուգմանը կամ հակասական թեմաներին, չատբոտերը հաճախ տարածում են կեղծ տեղեկատվություն՝ ներկայացնելով այն որպես ճշգրիտ: #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը վեր է հանել, թե ինչպես են չատբոտերը մոլորեցնող կամ սխալ տեղեկատվություն տարածում Հայաստանի վերաբերյալ՝ բացահայտելով, թե որքան խնդրահարույց է չատբոտերին դիտարկել որպես վստահելի աղբյուր փաստերի ստուգման գործընթացում։ Ինչպես են չատբոտերը տարածում քարոզչություն Վերջերս հայկական մեդիա դաշտում լայնորեն շրջանառվում էր կեղծ տեղեկություն, թե Միացյալ Նահանգները Հայաստանում իբր «գաղտնի բիոլաբորատորիաներ» ունի, որոնցում իրականացվում են վտանգավոր վիրուսների փորձարկումներ հայաստանցիների […]
Իրանի և Իսրայելի միջև սրված հակամարտության սրացումը կարող է Հայաստանը դարձնել ռիսկային միջավայր, ինչը կազդի նաև տոկոսադրույքների ու ֆինանսական պայմանների վրա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ։ Նախարարի դիտարկմամբ՝ այդ հակամարտությունը կարող է ինչպես բացասական, այնպես էլ որոշակի դրական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ կա անորոշությունների բարձր աստիճանն ու զարգացման սցենարների բազմազանություն։ «Կան երևույթներ, որոնք կարող են բացասաբար ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնք կարող են դրական ազդել, և այստեղ ամեն ինչ կախված է սրացման աստիճանից ու դրա տևողությունից», – նշել է նախարարը՝ անդրադառնալով Իրանա-իսրայելական ներկա լարվածությանը։ Նա հիշեցրել է, […]
Իրանի և Իսրայելի միջև աճող լարվածության ֆոնին հայաստանյան մի շարք տնտեսվարողներ արդեն իսկ լոգիստիկ խնդիրների առաջ են կանգնել: Այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ 2024-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում։ «Մի շարք բեռներ կան, որոնք հիմա Բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած։ Մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, այս պահին բազմաթիվ խնդիրներ ունեն», – ասաց Պապոյանը։ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարարից հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը քննարկում է տնտեսության խնդիրների լուծմանն ուղղված օպերատիվ շտաբի ստեղծման հարցը՝ նկատի ունենալով սահմանային խնդիրների խորացման հնարավոր ռիսկերը։ […]
Հունիսի 13-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրյալ Արամ Նավասարդյանը հայտարարեց, որ ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ։ Նա պնդեց, որ իր կողմից սահմանված արագության խախտում թույլ չի տրվել։ Գործի նախապատմությունը 2022-ի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը Երևանում՝ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկեց 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին։ Ո՛չ Սոնայի, ո՛չ էլ նրա առաջնեկի կյանքը փրկել չհաջողվեց։ Դեպքը տեղի ունեցավ, երբ Փաշինյանը շտապում էր Ազգային ժողով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպմանը։ Դեպքը լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Հատկանշական է, որ երիտասարդ կնոջ […]
Կոտայքի մարզի Քասախ համայնքում բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերականգնել Երևան-Քասախ երթուղին սպասարկող թիվ 59 ավտոբուսի աշխատանքը։ Ակցիայի ընթացքում մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել մայրուղին, ինչի հետևանքով ոստիկանությունը 11 անձի բերման է ենթարկել։ Բողոքի ժամանակ ոստիկանության ծառայողը բռնություն է կիրառել ակցիան լուսաբանող լրագրողի նկատմամբ՝ խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությունը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը միջադեպը արձանագրել է մշտադիտարկման շրջանակում։ Պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է ոստիկանության նման վարքագիծը և ընդգծել, որ լրագրողների աշխատանքը պետք է ապահովվի անվտանգ պայմաններում։ Այնուհետև ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ միջադեպին մասնակցած ոստիկանն ազատվել է ծառայությունից։ Քասախի բնակիչները նախկինում օգտվում էին […]