Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Globbing-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։
Հանձնաժողովն արձանագրել է, որ Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022-ի հունվարի 1-ից մինչև 2023-ի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ժամկետի խախտմամբ։
«Ընկերությունը նշված ծառայության համար կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում նույն կայքի «Ընդհանուր դրույթներ և պայմաններ» բաժնում նշել է, որ հայտարարված փոխադրման ժամկետները պայմանական են և դրանց խախտման համար Globbing-ը որևէ պատասխանատվություն չի կրում, այսինքն կայքի տարբեր բաժիններում նշվել են իրար հակասող պայմաններ»,- նշված է հաղորդագրությունում։