Արգենտինայի առաջնության «Կիլմես»-«Ռիվեր Փլեյթ» հանդիպման երկրորդ խաղակեսը հետաձգվել է խաղադաշտում հավերի ու աքլորների հայտնվելու պատճառով, որոնք ներկված էին հյուրընկալվող թիմի գույներով:
«Ռիվեր Փլեյթի» ֆուտբոլիստներին սկսել են անվանել «հավեր» («գալինաս») դեռևս 1966թ. Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում «Պենյարոլի» հետ պատասխան հանդիպումից հետո, որտեղ չէր հաջողվել պահպանել 2 գնդակի առավելությունը:
Նշենք, որ այս խաղում «Ռիվերը» նույնպես պարտություն է կրել`0:1 հաշվով: