Շոյգուն Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդում։

Սերգեյ Շոյգուն Բաքու է մեկնել Թեհրան այցից հետո։ Նախօրեին՝ օգոստոսի 5-ին, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպում էր ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Քննարկվել էին տարածաշրջանային և միջազգային հարցերում Թեհրան-Մոսկվա համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը անդրադարձ էր կատարվել նաև «Համաս»-ի և Իսրայելի հակամարտությանը, Թեհրանում «Համաս»-ի ղեկավարի սպանությանը։

Մեկնաբանել