ԵՄ խորհրդատուները դասախոսություններ կկարդան ԵՊՀ-ում և Ամերիկյան համալսարանում

2012 թվականի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը ԵՄ խորհրդատվական խումբը կունենա մի շարք դասախոսություններ Երևանի պետական համալսարանում և Ամերիկյան համալսարանում, ասված է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի տարածած հաղորդագրությունում:

Դասախոսությունները կօգնեն Հայաստանի ուսանողներին տեղեկանալ մարդու իրավունքների, արդարադատության և ներքին գործերի, իրավունքի գերակայության, միջազգային առևտրի և բուսասանիտարական ոլորտներում առկա զարգացումներին:

Դասախոսությունների շարքը կմեկնարկի Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում 2012թ. հոկտեմբերի 24-ին` ժամը 14:00-ին: Բացման խոսք կասեն Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազարյանը և ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ուիլեմ վան դեր Գիստը:

Դասախոսությունները կկարդան ԵՄ խորհրդատվական խմբի միջազգային փորձագետները: Աշխատանքային լեզուն կլինի անգլերենը:

Մեկնաբանել