Արցախցիների չիրացված սերտիֆիկատն ու բնակվարձի անհասանելի աջակցությունը

Բռնի տեղահանված արցախցիներից շատերը մայիսից զրկվել են բնակվարձի ամսական աջակցությունից։ Ոմանք նոր են իմացել, որ կառավարության 2022-ի որոշմամբ բնակարանային ապահովման ծրագրի շահառու են ու պետք է դիմեին 10 մլն դրամին համարժեք սերտիֆիկատ ստանալու համար։ Խոսքը Հայաստանից Արցախում վերաբնակեցվածների ու շարժման տարիներին Ադրբեջանից Արցախ եկած այն փախստականների մասին է, որոնք 44-օրյա պատերազմից հետո էին տեղահանվել։

Նրանցից շատերը տեղահանությունից հետո էլ շարունակել են ապրել Արցախում ու այնտեղ դարձել բնակարանային ապահովման այլ ծրագրի շահառու։ Սերտիֆիկատի համար դեռ չեն կարող դիմում լրացնել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ լուծման տարբերակներ են քննարկվում։

Մեկնաբանել