Հայաստանի իշխանությունը չի կարողանում «բան պայմանավորվել» և դրանք կյանքի կոչել. ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության տապալումը, Լաչինի միջանցքի փակումը, Ադրբեջանի հետ սահմանզատման գործընթացի կանգը վկայում են այդ մասին: Հայաստանը, ըստ նրա, դեմ լինելով ՌԴ-ի մասնակցությամբ իր տարածքով Ադրբեջանին ճանապարհ կամ միջանցք տրամադրելու գաղափարին, որևէ ձայն չի հանում Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի Ջեյմս Օ’Բրայենի` «Միջին միջանցքի» մասին հայտարարությանը: Դա, ըստ Մարուքյանի, ենթադրում է, որ Ադրբեջանին Հայաստանի տարածքով ճանապարհ է տրամադրվելու:
Այս իշխանությունը չի կարողանում «բան պայմանավորվել». Էդմոն Մարուքյան
Post navigation
Posted in: