Մանչեսթեր Յունայթեդի համար սովորական է դարձել սարսափելի մեկնարկը. Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Բրագայի» դեմ իր թիմի խաղը, որտեղ մանկունյանցիները կամային հաղթանակ տոնեցին 3:2 հաշվով:

«Սա մեզ համար սովորական պատմություն է ընթացիկ մրցաշրջանում: Մենք սարսափելի ենք մեկնարկում, բաց թողած գոլերի հավաքածու ենք ստեղծում, ապա հերոսություն ենք դրսևորում ու շտկում ենք իրավիճակը:

Դրվագներում մենք ֆանտաստիկ ֆուտբոլ էինք ցուցադրում, մի շարք պահեր էինք ստեղծում, սակայն գոլեր էինք ընդունում»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում AFP-ն:

Մեկնաբանել