Անկանխիկ վճարող թոշակառուները 10%-ի փոխարեն 12% հետվճար կստանան

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող հետվճարի հաշվարկան համար կիրառվող 10 %-ը կավելացվի և կսահմանվի 12 %, իսկ հետվճարի առավելագույն չափը 5 000 դրամից կդառնա 6 000 դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 8-ի նիստին։

Մեկ այլ փոփոխությամբ կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումներից հետվճար չի հաշվարկի և չի վճարվի։ «Միջոցառման նպատակներից մեկը տնտեսության ստվերային շրջանառության կրճատմանը նպաստելն է։ Այս տեսանկյունից կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար հաշվարկելը չի ծառայում միջոցառման՝ նշված նպատակի իրականացմանը»,- նշված է հիմնավորումներում։

Անկանխիկ եղանակով գործարքների դիմաց թոշակառուներին և նպաստառուներին 10 %-ի չափով տրվող հետվճարի ծրագիրը գործում է 2022-ի հուլիսի 1-ից։

Մեկնաբանել