Երևանը՝ նորից ծխի մեջ․ այրվում է Նուբարաշենի աղբավայրը

Օգոստոսի 11-ին հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում, որն արդեն երկու օր է՝ չի հաջողվում մարել։ Ըստ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի՝ փրկարար ծառայողների դեպքի վայր մեկնելուց հետո պարզվել է, որ 3 հա մակերեսով տարածքում աղբ է այրվում։ Օգոստոսի 13-ի կեսգիշերն անց հրդեհի երկու օջախ մեկուսացվել է, աշխատանքները դեռ շարունակվում են։ 2024-ի հունվարի 4-ին Կառավարությունը որոշում է ընդունել փակել Նուբարաշենի աղբավայրն ու դրա փոխարեն կառուցել Եվրամիության չափանիշներին համապատասխան սանիտարական նոր աղբավայր։ Հինը նորով փոխարինելու քայլեր դեռևս չեն կատարվում, իսկ Երևանը շարունակում է ծուխ շնչել։ Անցյալ տարի այս նույն՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը հանգցնելու համար մի քանի շաբաթ պահանջվեց։

Մեկնաբանել