Ալեգրի. Վստահ եմ՝ կկարողանանք շտկել իրավիճակը

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է թիմի ներկայիս վիճակը:

«Իմաստ չկա խոսելու «Միլանի» անցյալի մասին, քանի որ վերջին շրջանում շատ խաղացողներ են հեռացել, ուստի այժմ այն բոլորովին այլ թիմ է: Ոչ վաղ անցյալում ինձ համարում էին աշխարհի լավագույն մարզիչներից մեկը, իսկ այժմ հանկարծ դարձա վատագույնը: Սակայն ես պահպանում եմ հանգստությունը, քանի որ վստահ եմ՝ կկարողանանք շտկել իրավիճակը», – Ալեգրիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Մեկնաբանել