1845-ին հիմնված, ծովի մակարդակից 2 114 մ բարձրության վրա գտնվող Սեմյոնովկան ընդամենը 280 բնակիչ ունի: Սեմյոնովկայի երեխաների թիվը մի ֆուտբոլային թիմի չափ չկա: Մոլոկանների գյուղում մոլոկաններ էլ չկան։ Նրանց մասին հիշեցնող միակ բանը դատարկված տներն են։ Չնայած մեկուսացմանն ու նվազող բնակչությանը՝ մարդիկ փորձում են գյուղին կյանք հաղորդել՝ հյուրատուն կառուցելով, ձիարշավներ կազմակերպելով։ Գյուղի կենցաղային ծանր խնդիրների լուծումն էլ մնում է անհատների ուսերին։ ՍիվիլՆեթն օրերս այցելելեց մոլոկանների գյուղ, զրուցեց տեղացիների հետ։
Մոլոկանների գյուղը առանց մոլոկանների
Post navigation
Posted in: