Վրաստանի իշխող կուսակցությունը հերքում է, որ Իվանիշվիլին Ռուսաստանում  անշարժ գույք ունի

OC Media

Հետաքննող լրագրողների միջազգային ցանցը՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի նախագիծը (OCCRP), հետաքննություն է հրապարակել, որը վկայում է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կնոջ՝ Եկատերինա Խվեդելիձեի՝ Մոսկվայում երեք չբացահայտված հողատարածքների սեփականության մասին, որոնցից մեկը գնվել է այս տարի:

OCCRP-ի, iStories-ի, GMC-ի, Studio Monitori-ի և iFact-ի համատեղ հետաքննությունը պարզել է, որ երեք հողատարածքները գնվել են վերջերս։ Դրանք Իվանիշվիլիի ընտանիքի՝ դեռ մինչև 2012-ը ձեռք բերած երեք այլ հողամասերին կից հողեր են և ընդլայնում են առկա հողակտորները: Դրանց թվում է նաև տունը, որը նախկինում պատկանել է Իվանիշվիլիին զարմիկ Ուչա Մամացաշվիլիին։

Իվանիշվիլին վերջին անգամ 2013-ին է հայտնել է, որ իրեն են պատկանում այդ երեք հողատարածքները և դրանց վրա կառուցված տունը։

Իվանիշվիլին, որ ներկայում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահն է, կուսակցությունը հիմնադրել է 2011-ին և հաջորդ տարի հաջողությամբ տապալել «Միացյալ ազգային շարժման» գլխավորած կառավարությունը:

Որպես ընդդիմության առաջնորդ մտնելով քաղաքականություն՝ նա խոստացել էր հրաժարվել ռուսական իր բոլոր ակտիվներից՝ ռուսական բիզնեսում իր անցյալի հետ կապված մտահոգությունների պատճառով, խոստում, որը բազմիցս կասկածի տակ է դրվել: Հաղորդվում էր, որ Իվանիշվիլին 2012-ի սեպտեմբերին վաճառել էր իր «վերջին բիզնես ակտիվը Ռուսաստանում»։

Օգոստոսի 8-ին հրապարակված հետաքննությունը վկայում է, որ Իվանիշվիլին և նրա կինը չեն բացահայտել երեք հողատարածքների գնումը, որոնցից մեկը կնոջը պատկանող տունն է Մոսկվայից դուրս՝ Պերեդելկինոյի մերձակայքում:

Համատեղ հետաքննությունը ցույց է տվել, որ Իվանիշվիլիի ընտանիքը կարող է ունենալ հավելյալ 2,7 հա հարակից «հանգստի» գոտի հողամասերից անմիջապես հյուսիս, որը պաշտոնապես գրանցված է ռուսական օֆշորային Aqua Space ընկերության անունով, որը հիմնված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Այն, ըստ Transparency International-ի, պատկանում էր Իվանիշվիլին:

Հետաքննության հեղինակները ենթադրում են, որ 2013-ին Իվանիշվիլիի բացահայտած առաջին տունը ներկայում վարձակալությամբ է տրվում, և որ Aqua Space-ը պատասխանատու է եղել վարձավճարի հավաքագրման համար, որը փոխանցվել է Խվեդելիձեին՝ Արևմուտքի կողմից պատժամիջոցների ենթարկված VTB ռուսական բանկի միջոցով:

Հոդվածում ասվում է, որ 2023-ից ի վեր վճարումները կազմել են մոտ 94 000 դոլար։

Իվանիշվիլիի սեփականությունն օֆշորային կազմակերպությունների միջոցով ռուսական «առնվազն մեկ» ընկերության՝ Aqua Space-ի նկատմամբ, առաջին անգամ բացահայտվեց 2022-ին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից երկու ամիս անց: Այս բացահայտումը մեծացրեց Վրաստանում հասարակության անհանգստությունը Ռուսաստանի հետ Իվանիշվիլիի կապերի առնչությամբ, հատկապես հաշվի առնելով այն, որ շատերը Վրաստանի կառավարության հակաուկրաինական կամ նույնիսկ ռուսամետ հռետորաբանության հետևում դա էին տեսնում:

Զեկույցում այս բոլոր ակտիվները գնահատվել են նվազագույնը 14,7 մլն դոլար:

Իվանիշվիլին և նրա ընտանիքը դեռ չեն մեկնաբանել հետաքննությունը:

Այնուամենայնիվ, «Վրացական երազանքը» երկու հայտարարություն է տարածել՝ հերքելով այդ պնդումները:

Օգոստոսի 9-ին «Վրացական երազանքը» ֆեյսբուքյան գրառման մեջ տարածած նախնական պատասխանում պնդում էր, որ Իվանիշվիլին 1998-ից ի վեր որևէ սեփականություն չի գնել Ռուսաստանում, և որ 2013-ին նա պատշաճ հայտարարագրել է կնոջ սեփականությունը՝ տունը և Մոսկվայում երեք հողատարածքները։

«Վրացական երազանքի» հայտարարությունը, քննադատելով OCCRP-ին իր «մերկապարանոց հետաքննության» համար, ինչպես նաև կուսակցության հաջորդ հայտարարությունը հետագա ընթացքի մասին, չի անդրադառնում հոդվածի պնդումներին երկրորդ տան և 2000-ից ի վեր ձեռք բերված հողամասերի, հարակից հողերի և վարձակալությունից ստացած եկամուտների վերաբերյալ:

Մեկնաբանել