Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս առնչությամբ պաշտոնական նամակ կամ գրություն ռուսական կողմից չի ստացել:
ՏԱՍՍ-ը ծանոթացել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և Կոնյակ, սպիրտ ու ալկոհոլային խմիչքներ արտադրողների միության համատեղ ուսումնասիրությանը: Ըստ լրատվամիջոցի՝ ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ: Ուսումնասիրության արդյունքում դրանցից 177-ում, այսինքն՝ 89 տոկոսում հայտնաբերվել են խախտումներ և պարզվել է, որ դրանց գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:
Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ խնդրի հետ կապված պաշտոնական նամակ դեռ չեն ստացել: