Հինգերորդ գումարտակի գործը․ ո՞վ է պատասխան տալու լքված զինվորների մահվան համար

2020-ի պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ակտիվ մարտական գործողությունների վայր են տեղափոխվել Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի հինգերորդ հրաձգային ուսումնական գումարտակի զինծառայողները (դատաքննության ընթացքում խոսվում է մինչև 400 զինծառայողների մասին, այդ թվում՝ զինվորների ու սպաների)։ Նրանց մեծ մասը տուն չի վերադարձել։ Առ այսօր գումարտակի գործը քննվում է դատարանում։ Ամբաստանյալի աթոռին միայն մեկ սպա է՝ Իշխան Վահանյանը, այն բանի համար, որ մարտի ժամանակ լքել է դիրքերը։ ՍիվիլՆեթի ֆիլմը գումարտակի զոհված զինվոր Լևոն Գալստյանի մոր՝ Արմինե Գալստյանի և Աշոտ Մարտիրոսյանի հոր՝ Հովհաննես Մարտիրոսյանի, ինչպես նաև նույն գումարտակի զինվոր Արթուր Հարությունյանի մասին է, որը 72 օր շրջափակման մեջ մնալուց հետո փրկվել է։

Մեկնաբանել