2025 թվականի հունվարից Երևանում չեղյալ է հայտարարվելու եկամտահարկի վերադարձի ծրագիրը, որն անցյալ տարիներին մեծ խթան էր հանդիսացել բնակարանաշինության համար։ Այս փոփոխությունը արդեն իսկ սկսել է բացասական ազդեցություն ունենալ ոլորտի վրա, նշում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:
Գրիգորյանի կանխատեսմամբ՝ որպես հետևանք կրճատվելու են քաղաքաշինական ծրագրերը, ինչը կհանգեցնի շինարարության ծավալների զգալի նվազման։ Խոսքը շինարարության ու անշարժ գույքի ոլորտների հնարավոր անկման մասին է, որոնք միասին կազմել են ՀՆԱ-ի 15 տոկոսը 2023 թվականին։