Թրա՞մփ, թե՞ Հարիս․ ԱՄՆ-ի հայկական համայնքի ընտրությունը

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսի նկատմամբ հայկական համայնքում վերապահումներն անպայմանորեն չեն նշանակում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի աջակցություն․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Վիգէն Յովսէփեանը։ «Բավական միանշանակ կարծիք կա, որ Թրամփն առհասարակ հետաքրքրված չէ Հայաստանով։ Հարիսի դեպքում ակնկալիքն այն է, որ խոշոր ռազմավարական հարցերում նա կշարունակի Բայդենի քաղաքականությունը»,- ասում է Յովսէփեանը։

Մեկնաբանել