Գլխավոր Լրահոս

Ֆինանսական խարդախության նոր ալիք՝ Ծառուկյանի և Ցուկերբերգի անունից 

Ֆինանսական խարդախության նոր ալիք՝ Ծառուկյանի և Ցուկերբերգի անունից 

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում է գովազդային գրառումների նոր ալիք, որոնցում հայտնի հայ գործարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի անունից առաջարկվում է մասնակցել ներդրումային ծրագրի՝ խոստանալով մեծ եկամուտներ և նույնիսկ «կործանել Ադրբեջանի տնտեսությունը»։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս գովազդները և պարզել, որ դրանք կեղծ են և նպատակ ունեն մարդկանց ներգրավել ֆինանսական խարդախության մեջ:

Meta-ի ներդրումային հարթակի խաբկանք

Գովազդային գրառումներում պնդում է արվում, թե Գագիկ Ծառուկյանը և Մարկ Ցուկերբերգը համատեղ ստեղծել են ներդրումային հարթակ, որը հնարավորություն է տալիս արագ հարստանալ և միաժամանակ վնասել Ադրբեջանի տնտեսությանը: 

Գրառումներին կից հղումը տանում է copperdrink.com կայք, որը նմանակում է Meta ընկերության պաշտոնական դիզայնը:

Կեղծ կայքում առաջարկվում է անցնել իբր Meta-ի պաշտոնական հարցում և ստանալ հասանելիություն ներդրումային հարթակին, որը խոստանում է շաբաթական 1 000 եվրո վաստակելու հնարավորություն։

Էկրանապատկերը՝ Meta-ի անունից հանդես եկող կեղծ կայքից

Բացի այդ, նույն կեղծ էջերը Facebook-ում տարածում են գովազդներ՝ առաջարկելով Facebook-ից 6 ամսից ավել օգտվելու համար «ստանալ բոնուս Meta Invest-ից»։ 

Դրանցից մեկը տեղադրել է նաև տասնյակ գովազդային «դիփ-ֆեյք» տեսանյութեր անգլերեն և իսպաներեն լեզուներով, որոնք թիրախավորում են ԵՄ երկրների քաղաքացիներին։

#CivilNetCheck-ը երկու շաբաթ առաջ արդեն անդրադարձել էր այս կայքին՝ բացահայտելով, որ այն կեղծ է և նախատեսված է մարդկանց ֆինանսական խարդախության մեջ ներգրավելու համար։ 

Տես՝ «Ֆինանսական խարդախություն՝ ներդրումային հարթակի անվան տակ»

Կարևոր է հիշել, որ Meta-ն (նախկինում՝ Facebook) ներկայում չունի որևէ ներդրումային հարթակի կամ կրիպտոարժույթի ծրագիր։ Բոլոր նմանատիպ առաջարկները, որոնք վերագրվում են Meta-ին կամ Մարկ Ցուկերբերգին, կեղծ են և վտանգավոր։

Զեղծարարները նոր տեխնոլոգիաներ են կիրառում ֆինանսական խարդախությունների համար 

Վերջին ամիսներին նկատվում է առցանց խարդախությունների աճ: Զեղծարարները կատարելագործում են իրենց մեթոդները՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաներ և հայտնի մարդկանց կերպարներ: Լայն տարածում են ստացել «դիփ-ֆեյք» տեսանյութերը, որոնցում օգտագործվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գործարար Ռուբեն Վարդանյանի և այլոց կերպարները:

[video src="https://civilnet.am/wp-content/uploads/2024/07/Nikol-fake-video.mp4" /]

#CivilNetCheck-ի թիմը, համագործակցելով Meta ընկերության հետ, ակտիվորեն պայքարում է նմանատիպ կեղծ գովազդային հրապարակումների տարածման դեմ։ Սակայն զեղծարարները օգտագործում են տասնյակ դատարկ էջեր սոցցանցերում և արագորեն լրացնում արգելափակված էջերի կորուստը։

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի և Մարկ Ցուկերբերգի անունից տարածվող ներդրումային հարթակի գովազդները կեղծ են և նպատակ ունեն մոլորեցնել մարդկանց՝ նրանցից գումար կորզելու համար։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում