16-ամյա օծանելիքագործը․ Հարութ Տոնյանի «Արցախ Պարֆյումը»՝ Հայաստանում

16-ամյա Հարութ Տոնյանն օծանելիքագործությամբ զբաղվում է ավելի քան չորս տարի։ 12 տարեկան էր, երբ 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտում եղբոր հետ սկսեց օծանելիքների վաճառքով զբաղվել, ապա հետաքրքրությունը մեծացավ, փորձեց հասկանալ՝ ինչ է վաճառում։ Արցախում շրջափակումից հետո էլ, երբ հիգիենայի միջոցներ գրեթե չկային, որոշեց օծանելիքը տեղում պատրաստել՝ ստեղծելով «Արցախ Պարֆյում» բրենդը։ Արցախցիների բռնի տեղահանումից հետո ընտանքիով տեղափոխվեց Էջմիածին ու գործը շարունակում է այստեղ։ Սկսնակ օծանելիքագործը երազանքներ ունի՝ ցանկանում է այս ոլորտում կրթություն ստանալու ու իր գործում պրոֆեսիոնալ դառնալու համար մեկ օրով Ֆրանսիայում հայտնվել, իր բրենդը ճանաչելի դարձնել ու թողարկել իր հեղինակային՝ Հայաստանի և Արցախի բույրերը։

Մեկնաբանել