Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցեր։

«Շարունակվել են Հարավային Կովկասում առկա իրավիճակի շուրջ քննարկումները, ներառյալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանազատման, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը»,- ասված է հաղորդագրությունում։

Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին՝ փոխընդունելի որոշումների մշակման գործում:

***

Վլադիմիր Պուտինը մոտ 10 օր առաջ այցելել էր Բաքու։ Ի թիվս այլ հարցերի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները կրկին քննարկել էին հայ-ադրբեջանական կարգավորումը։ Օգոստոսի 23-ին Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում «տեղեկացրել էր Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին»

Մեկնաբանել